|
Հաստատված ՀՀ Կենտրոնական բանկի կողմի որոշում առ 19.07.2010 թիվ 1/793Ա Կանոնադրություն "Արֆին վարկային միություն" ՍՊԸ
Հոդված 1. Ընդհանուր դրույթներ
1.1. “Արֆին” վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ), (այսուհետև “վարկային միություն”), ստեղծվել է վարկային միության հիմնադիրների համաձայն 10 դեկտեմբերի 2002թ. կնքված հիմնադիր պայմանագրի: 1.2. Վարկային միության հիմնադիր փաստաթուղթը նրա փայատերերի հաստատած կանոնադրությունն է, որի պահանջները պարտադիր են վարկային միության մասնակիցների (փայատերերի) (այսուհետև “մասնակիցներ”) և կառավարման մարմինների համար:
1.3. Վարկային միության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման (ՀՀ կենտրոնական բանկում գրանցման) և դադարում է վերակազմակերպման (միացման, վերակազմավորման) և լուծարման ավարտի պահից: 1.4. Վարկային միությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, “Վարկային կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքով, ՀՀ այլ օրենքներով և այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
1.5. Վարկային միության լրիվ ֆիրմային անվանումը. հայերեն՝ “Արֆին” Վարկային միություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն անգլերեն՝ “ Arfin” Credit Union Company with limited resposibilities ռուսերեն՝ “Арфин” Кредитный Союз Общество с ограниченной ответственностью. 1.6. Վարկային միության կրճատ անվանումը հայերեն՝ “Արֆին” ՎՄ ՍՊԸ; անգլերեն՝ “Arfin” CU Co LTD ռուսերեն՝ “Арфин “ KC ООО
1.7. Վարկային միության իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը) Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Հանրապետության 62 ։
Հոդված 2. Վարկային միության գործունեության առարկան, ստեղծման նպատակը, վարկային միության կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունները և այլ գործարքները
2.1 Վարկային միության նպատակն է վարկային միության ծառայություններ մատուցելու միջոցով շահույթ ստանալը:
2.2 Վարկային միությունը կարող է իրականացնել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, “Վարկային կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքով, ՀՀ այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված վարկային միությանը բնորոշ ֆինանսական գործառնությունները:
2.3. Վարկային միությունը գործառնությունները կատարում է “Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով:
2.4. Վարկային միությունն իրավունք ունի հաշիվներ բացել այլ բանկերում:
2.5. Վարկային միությունն ինքն է որոշում ներգրավված փոխառությունների, տրամադրվող վարկերի տոկոսադրույքները և միջնորդավճարների չափը: Ընդ որում, վարկային միության կողմից տրամադրվող վարկերի տոկոսների չափը չի կարող գերազանցել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:
2.6. Վարկային միությունը երաշխավորում է իր հաճախորդների գործառնությունների գաղտնիությունը: 2.7 Վարկային միությունը հրապարակային օֆերտաների միջոցով փոխառություններ չի ներգրավում:
Հոդված 3. Վարկային միության իրավական կարգավիճակը
3.1 Վարկային միությունը համարվում է ստեղծված և ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ և իրավունք ունի իրականացնել օրենսդրությամբ սահմանված ֆինանսական գործառնություններ՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվելու և լիցենզիա ստանալու պահից:
3.2 Վարկային միությունն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, իր անվամբ և խորհրդանիշով կլոր կնիք, անկյունային դրոշմակնիք:
3.3. Վարկային միությունն իրավունք ունի իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտավորություններ, դատարանում և միջնորդ դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող: Վարկային միությունը կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել քաղաքացիական պարտականություններ:
3.4. Վարկային միությունն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: 3.5 Վարկային միությունը պատասխանատվություն չի կրում իր մասնակիցների այլ պարտավորությունների համար: Վարկային միության մասնակիցները պատասխանատու չեն վարկային միության պարտավորությունների համար և կանոնադրական հիմնադրամում իրենց կողմից կատարված ներդրման չափով կրում են վարկային միության գործունեության հետ կապված վնասների ռիսկը։ Վարկային միության մասնակիցների իրավունքները և պարտավորությունները սահմանվում են “ՀՀ քաղաքացիական օրենսգրքով”, ՀՀ օրենքով և սույն Կանոնադրությամբ:
3.6 ՀՀ կառավարությունը, պետական ու տեղական կառավարման մարմինները և վարկային միությունը պատասխանատվություն չեն կրում միմյանց պարտավորությունների համար, եթե վերջիններս դրանք չեն ստանձնել որպես երրորդ անձ, կամ չեն երաշխավորել դրանց կատարումը որպես երաշխավոր:
3.7 ՀՀ Կենտրոնական Բանկը և վարկային միությունը պատասխանատվություն չեն կրում միմյանց պարտավորությունների համար, եթե վերջիններս դրանք չեն ստանձնել որպես երրորդ անձ, կամ չեն երաշխավորել դրանց կատարումը որպես երաշխավոր:
3.8 Վարկային միությունը կրում է օրենսդրությամբ վարկային միությանը վերապահված իրավունքներ ու պարտականություններ, անկախ դրանք սույն կանոնադրությամբ նախատեսված լինելու փաստից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով այլ բան է սահմանված:
Հոդված 4. Վարկային միության մասնաճյուղերը և ներկայացուցչությունները:
4.1 Վարկային միությունը Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա տարածքից դուրս կարող է հիմնել իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող մասնաճյուղեր և ներկայացուցչություններ “Վարկային կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով:
4.2 Վարկային միությունը հաստատում է իր մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները՝ վարկային միության կանոնադրության սահմաններում տալով դրանց լիազորություններ:
4.3 Վարկային միության մասնաճյուղը վարկային միության իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և վարկային միության գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է վարկային միության կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից “Վարկային կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքով նախատեսված ֆինանսական գործառնություններ է իրականացնում (ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով), որոնք ամրագրվում են մասնաճյուղի կանոնադրությունում: 4.4 Վարկային միության ներկայացուցչությունը վարկային միության իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և վարկային միության գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը ներկայացնում է վարկային միությունը, ուսումնասիրում է շուկան, վարկային միության անունից կնքում է պայմանագրեր, իրականացնում է համանման այլ գործառույթներ: Ներկայացուցչությունը “Վարկային կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքով սահմանված ֆինանսական գործառնություններ իրականացնելու իրավունք չունի:
4.5 Վարկային միության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը, հաշվառումը և լուծարումը իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հոդված 5 Վարկային միության մասնակիցների իրավունքները և պարտավորությունները
5.1. Վարկային միության մասնակիցներ կարող են լինել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների քաղաքացիներ և իրավաբանական անձինք:
5.2. Վարկային միության մասնակից են համարվում վարկային միության հիմնադիրները, փայատերերը: 5.3. Վարկային միության մասնակիցն իրավունք ունի վարկային միության կանոնադրական հիմնադրամում իր բաժնեմասը (դրա մասը) վաճառել կամ այլ ձևով զիջել վարկային միության մեկ կամ մի քանի մասնակիցների: Վարկային միության մասնակիցներն օգտվում են վարկային միության մասնակցի բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից: Այն դեպքում, երբ մասնակիցները տեղեկացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում չեն օգտվում գնելու նախապատվության իրավունքից, ապա մասնակցին հնարավորություն է տրվում մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ բաժնեմասը (դրա մասը) օտարել երրորդ անձի: Վարկային միության մասնակիցների ընդհանուր ժողովում մասնակցի բաժնեմասը (դրա մասը) երրորդ անձի օտարելու հարցի քվեարկության ժամանակ քվեարկությունը կատարվում է առանց դուրս եկող մասնակցի բաժնեմասը (դրա մասը) հաշվի առնելու: 5.4. Վարկային միության կանոնադրական հիմնադրամի բաժնեմասերը անցնում են վարկային միության մասնակից իրավաբանական անձանց իրավահաջորդներին և մասնակից քաղաքացիների ժառանգներին:
5.5. Իրեն հասանելիք բաժնեմասից իրավահաջորդի (ժառանգի) հրաժարվելու դեպքում վճարումը կատարվում է բաժնեմասից հրաժարվողին, վարկային միության մյուս մասնակիցների կամ երրորդ անձի կողմից, բաժնեմասը գնելուց հետո։
5.6. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով վարկային միության կանոնադրական հիմնադրամում կարող են “Վարկային կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքով սահմանված նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: 5.7 Անձը կամ փոխկապակցված անձինք չեն կարող ձեռք բերել նշանակալից մասնակցություն, եթե՝ • անձը դիտավորությամբ կատարված հանցագործություն կատարելու համար դատվածություն ունի, • անձը օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով զրկվել է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից, • անձը սնանկ է ճանաչվել և չմարված (չներված) պարտավորություններ ունի, • տվյալ գործարքն ուղղված է, հանգեցնում է, կամ կարող է հանգեցնել ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը, • փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոնական բանկի սահմանված ձևի և կարգի խախտումներով, կամ ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում արտացոլվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ, • վարկային միության կանոնադրական կապիտալում ներդրվելիք միջոցները Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ձեռք են բերվել հանցավոր կամ ոչ օրինական ճանապարհով, • անձը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ: 5.8. Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության, վարկային միության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերման պայմանագիրն առոչինչ է: 5.9 Վարկային միության յուրաքանչյուր հիմնադիր պարտավոր է ամբողջությամբ ներդնել իր ավանդը վարկային միության կանոնադրական կապիտալում հիմնադիր պայմանագրով սահմանված ժամկետներում: Յուրաքանչյուր հիմնադրի ավանդի անվանական արժեքը չպետք է պակաս լինի նրա բաժնեմասի անվանական արժեքից:
5.10 Վարկային միության մասնակիցն իրավունք ունի վարկային միության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը (դրա մասը) վաճառել կամ այլ ձևով օտարել վարկային միության մեկ կամ մի քանի մասնակիցների:
5.11 Վարկային միության մասնակիցներն իրենց բաժնեմասերին համամասնորեն օգտվում են մասնակցի բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից : Վարկային միության մասնակիցը, որը ցանկանում է վաճառել իր բաժնեմասը (դրա մասը) երրորդ անձին , պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել վարկային միությանը: Վարկային միությունն այդ մասին սահմանված կարգով հայտնում է վարկային միության մասնակիցներին:
5.12 Այն դեպքում, երբ վարկային միության մասնակիցները տեղեկացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում չեն օգտվում գնելու նախապատվության իրավունքից,մասնակցի բաժնեմասը կարող է օտարվել երրորդ անձանց:
5.13 Վարկային միության մասնակիցները իրավունք ունեն՝
- Օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել վարկային միության կառավարմանը: - Ստանալ վարկային միության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, գաղտնի փաստաթղթերից բացի, ծանոթանալ հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, վարկային միության տնտեսական գործունեությանը: - Մասնակցել վարկային միության գործունեությունից առաջացած շահույթի բաշխմանը: - Վարկային միությունը լուծարվելու դեպքում ստանալ պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած գույքի իրենց բաժնեմասի համամասնական մասը, կամ դրա արժեքը: - Սույն կանոնադրության 5.3 կետում սահմանված կարգով իր բաժնեմասը վարկային միության մասնակիցներին կամ երրորդ անձանց վաճառելուց կամ այլ ձևով զիջելուց հետո, դուրս գալ մասնակիցների կազմից:
5.14. Վարկային միության մասնակիցները պարտավոր են՝
- Պահպանել սույն կանոնադրության պահանջները, կատարել վարկային միության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումները: - Սույն կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել ներդրումներ: - Չհրապարակել վարկային միության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկություններ: - Վարկային միությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ նրա արդյունավետ գործունեության համար, կատարել վարկային միության նկատմամբ ստանձնած պարտավորությունները: - Ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս պատճառել վարկային միությանը :
Հոդված 6 Վարկային միության կանոնադրական հիմնադրամը, այլ հիմնադրամներ
6.1 Վարկային միության կանոնադրական հիմնադրամը կազմված է վարկային միության մասնակիցների բաժնեմասերի անվանական արժեքից: Վարկային միության կանոնադրական հիմնադրամը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող բանկի գույքի նվազագույն չափը:
6.2 Վարկային միության կանոնադրական հիմնադրամը փաստացի կազմում է 100.000.000 /հարյուր միլիոն/ դրամ: Հայտարարված և փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամը բաշխված է հետևյալ կարգով.
| հ/հ | Անուն, ազգանուն | Գումարը դրամով | %-ը ընդհանուրի մեջ | | 1. | Գաբրիելյան Անահիտ | 80000000(ութսուն միլիոն) | 80 | | 7. | Նազարյան Էդուարդ | 20000000(քսան միլիոն) | 20 | | | Ընդամենը | 100000000 ( հարյուր միլիոն ) | 100 |
6.3. Վարկային միությունում ստեղծվում է գլխավոր պահուստ դրամով՝ կանոնադրական հիմնադրամի 10%-ի չափով:
6.4. Գլխավոր պահուստը ձևավորվում է վարկային միության տրամադրության տակ մնացած շահույթից 2 %-ի չափով մասհանումների միջոցով՝ մինչև սահմանված չափերին հասնելը:
6.5. Վարկային միության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել նաև այլ ֆոնդեր, որոնք նպատակ ունեն նպաստել վարկային միության տնտեսական զարգացմանն ու վարկային միության աշխատողների սոցիալ”տնտեսական պահանջմունքների բավարարմանը:
6.6. Այլ ֆոնդերի ձևավորումն ու օգտագործումը, դրանց հատկացումների կարգը և չափը որոշվում են վարկային միության ընդհանուր ժողովի կողմից:
6.7. Վարկային միության կանոնադրական հիմնադրամը համալրվում է հայկական դրամով և արտարժույթով: Կանոնադրական կապիտալը հաշվառվում է երկակի գնահատմամբ՝ հայկական դրամով և արտարժույթով, ներդրման օրվա ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
6.8 Վարկային միության կանոնադրական հիմնադրամի ավելացումը կարող է կատարվել վարկային միության մասնակիցների լրացուցիչ և (կամ) վարկային միության մասնակից դառնալու ցանկություն հայտնած երրորդ անձանց դրամական ներդրումների հաշվին: 6.9. Վարկային միության մասնակիցների ընդհանուր ժողովը՝ վարկային միության մասնակցի լրացուցիչ ներդրում կատարելու և (կամ) երրորդ անձի կողմից ներդրումներ կատարելու մասին դիմումների հիման վրա կարող է որոշում կայացնել վարկային միության կանոնադրական հիմնադրամի ավելացման մասին: Այդ դիմումներում պետք է նշված լինեն ներդրումների չափը, ներդրում կատարելու կարգը և ժամկետը, ինչպես նաև բաժնեմասի չափը, վարկային միության մասնակիցը և (կամ) երրորդ անձը կցանկանային ունենալ վարկային միության կանոնադրական հիմնադրամում:
6.10. Վարկային միությունը պարտավոր է ՀՀ կենտրոնական բանկ գրանցման ներկայացնել վարկային միության, վարկային միության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրություններում կատարված փոփոխությունները:
Հոդված 7. Վարկային միության շահույթի բաշխումը
7.1. Իր գործունեության արդյունքում վարկային միության ստացած շահույթը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ենթակա է հարկման:
7.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և մյուս պարտադիր վճարումները կատարելուց հետո ձևավորվում է վարկային միության տրամադրության տակ մնացած շահույթը, որի բաշխումն իրականացվում է վարկային միության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից սույն կանոնադրությամբ սահմանված գլխավոր պահուստի և այլ ֆոնդերի համալրման և շահաբաժինների վճարման նպատակով: Ընդ որում, վարկային միությունը կարող է շահաբաժիններ վճարել բացառապես տարեկան արդյունքներով:
7.3.Օրենսդրությամբ սահմանված կարգով վարկային միությանը արգելվում կամ սահմանափակվում է մասնակիցներին շահաբաժիններ վճարել:
7.4. Շահույթի բաշխումը կատարվում է սույն կանոնադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 8. Վարկային միության կառավարման մարմինները
8.1 Վարկային միության կառավարման մարմիններն են՝ -Մասնակիցների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների ընդհանուր ժողովը, -Վարկային միության խորհուրդը -Գործադիր տնօրենը
Վարկային միության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր տնօրենը:
8.2. Վարկային միության մասնակիցների Ընդհանուր ժողովը
8.2.1. Վարկային միության կառավարման բարձրագույն մարմինը վարկային միության մասնակիցների ընդհանուր ժողովն է։
8.2.2. Վարկային միության մասնակիցների ընդհանուր ժողովները կարող են լինել հերթական կամ արտահերթ: Վարկային միության մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման ընթացքում վարկային միության գործադիր տնօրենը որոշում է ժողովի գումարման ամսաթիվը, տեղը և ժամանակը, ժողովի օրակարգը, ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակի կազմման ամսաթիվը, ժողովի նախապատրաստման ընթացքում մասնակիցներին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցուցակը: Վարկային միության մասնակիցների ընդհանուր ժողովի գումարման մասին ծանուցվում է պատվիրած նամակներ ուղարկելու միջոցով:
8.2.3. Վարկային միության մասնակիցների ընդհանուր տարեկան ժողովը գումարվում է տարին մեկ անգամ, վարկային միության հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո երկուսից մինչև վեց ամիս ժամկետում:
8.2.4. Վարկային միության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում են վարկային միության գործադիր տնօրենի որոշմամբ՝ սեփական նախաձեռնությամբ,վարկային միության աուդիտորի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ վարկային միության կանոնադրական հիմնադրամում առնվազն 10 տոկոս ձայնի իրավունք ունեցող մասնակիցների (մասնակցի) պահանջով:
8.2.5. Մասնակիցները ունեն վարկային միության կանոնադրական հիմնադրամում իրենց բաժնեմասերին համամասնական ձայնի իրավունք։
8.2.6. Վարկային կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովն իրավասու է լուծել օրակարգ մտցված հարցերը, եթե ներկա են ընդհանուր ձայների 50%-ից ավելին ունեցող մասնակիցները: 8.2.7. Վարկային միության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել առանց ժողովի գումարման՝ հեռակա կարգով քվեարկությամբ (հարցման միջոցով, բացառությամբ 8.2.8-ի “բ” և “ը” ենթակետերի)։
8.2.8. Մասնակիցների ընդհանուր ժողովն իրականացնում է՝
ա) վարկային միության կանոնադրության հաստատումը, դրա մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, վարկային միության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ: բ) վարկային միության վերակազմակերպման կամ լուծարման մասին որոշում ընդունելը, գ) վարկային միության խորհրդի քանակական կազմի հաստատումը, նրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Վարկային միության խորհրդի անդամների ընտրության հարցերը վարկային միության արտահերթ ժողովներում կարող է քննարկվել, եթե վարկային միության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովը որոշում է ընդունել վարկային միության խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին : Վարկային միության խորհուրդը ընտրվում է 1 տարի ժամկետով: դ) վարկային միության մասնաճյուղերի, ներկայացուցչությունների ստեղծումը և լուծարումը, նրանց կանոնադրությունների հաստատումը, ե) հայտարարված բաժնեմասի առավելագույն չափի սահմանումը, զ) վարկային միության աուդիտն անցկացնող անձի հաստատումը, է) վարկային միության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթի և վնասի բաշխման հաստատումը, տարեկան շահաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահաբաժինների չափի հաստատումը, ը) կանոնադրական հիմնադրամի չափի մեծացումը. ը/ա) ընդհանուր ժողովի վարման կարգը և հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը, ը/բ) վարկային միության կողմից մասնակիցներին տեղեկությունների և նյութերի հաղորդման ձևի որոշումը, ներառյալ մամուլի համապատասխան միջոցի ընտրությունը, եթե հաղորդումը պետք է իրականացվի հրապարակային հայտարարության ձևով, ը/գ) վարկային միության գործադիր տնօրենի նշանակման և նրա գործունեության վաղաժամկետ դադարեցումը, թ) վարկային միության պաշտոնատար անձանց վարձատրության չափի որոշումը։ ժ) վարկային միության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, 8.2.9. Որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ 8.2.8 կետի (ա), (բ), (ե), (ը) ենթակետերով սահմանված հարցերի, որոնցից (ա), (ե), (ը) հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են մասնակիցների ընդհանուր ժողովին ներկա գտնվող մասնակիցների ձայների 3/4-ով, իսկ (բ) հարցի վերաբերյալ՝ միաձայն: Ընդ որում, 8.2.8 կետի (ա), (բ), (գ), (զ), (է), (ը), (ը/գ) և (ժ) ենթակետերով սահմանված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը հանդիսանում են մասնակիցների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունը և չեն կարող փոխանցվել գործադիր մարմնին:
8.2.10. Վարկային միության տարեկան ֆինանսական հաշվետվության վերստուգումը կարող է կատարվել նաև նրա մասնակիցներից յուրաքանչյուրի պահանջով: Այս դեպքում վերստուգումը կատարվում է այն պահանջող մասնակցի հաշվին:
8.3 Վարկային միության խորհուրդը
8.3.1 Վարկային միության խորհուրդը մասնակիցների ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում իրականացնում է վարկային միության կառավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք վերաբերվում են մասնակիցների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը: Վարկային միության խորհուրդը ընտրում է խորհրդի նախագահին: Վարկային միության խորհրդի անդամները ընտրվում են վարկային միության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից մեկ տարի ժամկետով, վերընտրման իրավունքով: Այն մասնակիցները, որոնց բաժնեմասը ընդհանուր ժողովի գումարման օրվա դրությամբ կազմում է վարկային միության կանոնադրական հիմնադրամի 10 և ավելի տոկոսը, ՀՀ կենտրոնական բանկի դրական եզրակացության առկայության դեպքում կարող են առանց ընտրության ընդգրկվել խորհրդի կազմում :
8.3.2 Վարկային միության խորհուրդը կազմված է 3 անձից: 8.3.3 Վարկային միության խորհուրդը՝ - օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով որոշում է գույքի շուկայական արժեքը, -վարկային միության մասնակիցների ընդհանուր ժողովի համար նախապատրաստում է առաջարկություններ վարկային միության բաժնեմասերի դիմաց վճարվող տարեկան շահաբաժինների չափի և վճարման կարգի վերաբերյալ, -որոշում է ընդունում այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցության չափի մասին,եթե այդ մասնակցությունն իրենից խոշոր գործարք չի ներկայացնում, -սահմանում է վարկային միության աուդիտն իրականացնող անձի վարձատրության չափը, -հաստատում է վարկային միության ամենամյա ծախսերի նախահաշիվը, -իրականացնում է օրենսդրությամբ և կանոնադրությամբ սահմանված այլ իրավասություններ, -հաստատում է վարկային միության վարչակազմակերպական կառուցվածքը:
8.3.4 Վարկային միության խորհուրդը հրավիրվում է նրա նախագահի կողմից ըստ անհրաժեշտության , բայց ոչ ուշ քան եռամսյակը մեկ անգամ:
8.3.5 Վարկային միության խորհրդի արտահերթ նիստերն անցկացվում են խորհրդի 2/3-ից ոչ պակաս քանակությամբ անդամների կամ աուդիտորի առաջարկությամբ:Վարկային միության խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, ձայնի հավասարության դեպքում նախագահի ձայնը համարվում է վճռական: 8.3.6 Վարկային միության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ վարկային միության խորհրդի անդամների համար կարող է սահմանվել վարձատրություն կամ փոխհատուցում նրանց այն ծախսերի, որոնք կապված են խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Վարձատրության կամ փոխհատուցման չափը և վճարման կարգը սահմանվում են վարկային միության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ: 8.3.7 Վարկային միության խորհրդի անդամները չեն կարող միաժամանակ լինել վարկային միության աուդիտոր , ինչպես նաև ներքին հսկողություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման աշխատակից: 8.3.8 Վարկային միության խորհրդի նախագահը՝ -կազմակերպում է վարկային միության խորհրդի աշխատանքները, գումարում է վարկային միության խորհրդի նիստերը և նախագահում է դրանք, -կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը, -նախագահում է վարկային միության մասնակիցների ընդհանուր ժողովներում:
8.4. Գործադիր տնօրենի լիազորությունները
Վարկային միության գործադիր ղեկավար է հանդիսանում օպերատիվ գործունեության ղեկավարություն իրականացնող գործադիր տնօրենը: Գործադիր տնօրենը իրավասու է որոշել առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների կազմի և դրանց կարգի պաշտպանության մասին: Գործադիր տնօրենը տնտեսական գործունեության մասին հաշվետվություններ է տալիս մասնակիցների ընդհանուր ժողովին:
8.5 Գործադիր տնօրենը
Վարկային միության գործադիր տնօրենը՝՝ - տնօրինում է վարկային միության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կատարում վարկային միության անունից, կանոնադրությամբ վերջինիս տրամադրված իրավասության սահմաններում. - ներկայացնում է վարկային միությունը ՀՀ-ում և արտասահմանում, - գործում է առանց լիազորությունների, - տալիս է լիազորագրեր, - սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային, - վարկային միության խորհրդի հաստատմանն է ներկայացնում վարկային միության վարչակազմակերպական կառուցվածքը, - իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը, - սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և ազատում վարկային միության աշխատակիցներին, - վարկային միության աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ, - օրենքով սահմանված դեպքերում գումարում է մասնակիցների տարեկան և արտահերթ ընդհանուր ժողովները, - հաստատում է վարկային միության մասնակիցների ընդհանուր ժողովների օրակարգը, - լուծում է վարկային միության ընդհանուր ժողովի նախապատրաստման և գումարման հետ կապված հարցերը:
8.6 Գլխավոր հաշվապահը
Վարկային միության գլխավոր հաշվապահը.
- վարում է վարկային միության հշվապահական հաշվառումը, - կատարում է գործառնությունների ձևակերպումը, - խմբավորում է ամենօրյա հաշվապահական հաշվառման տվյալները և կազմում օրական հաշվեկշիռները, - ՀՀ կենտրոնական բանկ և հարկային մարմիններին ներկայացնելու համար կազմում է հաշվապահական հաշվետվությունները:
8.7 Գլխավոր մասնագետը
Վարկային միության գլխավոր մասնագետը.
- ստուգում է վարկային միության հաշվապահության կողմից կազմված ֆինանսական հաշվետվությունները, - ընթացիկ վերահսկողություն է կատարում վարկային միության համար սահմանված տնտեսական նորմատիվների պահպանմանը, - կազմում է վարկային միության հաճախորդների վարկային գործերը, ստուգում հաճախորդների վարկարժանությունը:
Հոդված 9.Արտաքին աուդիտի իրականացումը
9.1. Յուրաքանչյուր տարի վարկային միության գործունեությունն ստուգվում է աուդիտային գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտային կազմակերպության կողմից, որին նշանակում է վարկային միությունը: 9.2 Անկախ աուդիտային կազմակերպության եզրակացությունը վարկային միությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական տարվա ավարտից հետո վեցամսյա ժամկետում:
Հոդված 10. Հաշվառումը, հաշվետվությունը և վերահսկողությունը վարկային միությունում
10.1 Վարկային միության գործունեության արդյունքներն արտացոլվում են Կենտրոնական բանկ ներկայացվող՝ վերջինիս կողմից սահմանված պարբերականությամբ և ձևերով հաշվետվություններում:
10.2 Հաշվառումը վարկային միությունում իրականացվում է ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ կառավարության լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով՝ Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:
10.3 Վարկային միությունը կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ է ներկայացնում ամսեկան, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվություններ՝ Կենտրոնական բանկի կողմից հաստատված ձևով և պարբերականությամբ:
10.4 Վարկային միության գործառնական տարին սկսվում է հունվարի 1-ին և ավարտվում է նույն տարվա դեկտեմբերի 31-ին: 10.5. Վարկային միության գործունեության նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին: ՀՀ կենտրոնական բանկն այդ վերահսկողությունը իրականացնում է, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: 10.6 Յուրաքանչյուր տարի վարկային միությունը ստուգվում է անկախ աուդիտորական կազմակերպության կողմից: Անկախ աուդիտորական կազմակերպությունը նշանակում է վարկային միությունը:
Հոդված 11 Վարկային միության գործունեության դադարումը
11.1 Վարկային միության գործունեությունը դադարեցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
|