xanax
buy tramadol
buy tramadol
buy cheap tramadol
cheap tramadol
tramadol online
header
Մատուցվող ծառայություններ Տպել Էլ.փոստ

         Ընկերությունը տրամադրում է երաշխիքներ, բնակարանների վերանորոգման և կառուցապատման, սպառողական և առևտրային վարկեր շարժական և անշարժ գույքի, ՊԿՊ-ի գրավի ապահովվածությամբ: Վարկի գումարը կազմում է գրավի գնահատված արժեքի 30%-60% առանձին դեպքում մինչև 80%, բայց ոչ ավել  3.300.000 (Երեք միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամից, կամ դրան համարժեք ԱՄՆ դոլարից (առանձին դեպքերում վարկի գումարը որոշվում է ընկերության և հաճախորդի փոխհամաձայնությամբ):  Վարկերը տրամադրվում են մեկից հինգ տարի ժամկետով, տարեկան 18-26%  տոկոս անվանական  տոկոսադրույքով: Վարկի տոկոսագումարի հաշվարկման համար տոկոսադրույքը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ:  Սահմանված է միջնորդավճար վարկի գումարի մինչև 9%-ի չափով: Վարկերը և հաշվարկված տոկոսագումարները մարվում են ամսական, վարկային պայմանագրին կից գրաֆիկ-պարտավորագրի համաձայն: Կախված վարկի տրամադրման ժամկետից տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 20- 38 %, որը ցույց է տալիս,  թե որքան  կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարումները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Վարկերը տրամադրվում են կանխիկ կամ փոխանցվում են վարկառուի կողմից նշված վարկառուի անունով ՀՀ տարածքում գործող բանկերում բացված բանկային հաշիվներին:      

        Գույքի գրավադրմամբ տրամադրվող վարկերի դեպքում գրավի առարկան վարկի գումարի չափով ապահովագրվում է, եթե պայմանագրով այլ  բան չի նախատեսվում :        

Վարկի  տրամադրելու դրական որոշման գործոններն են`
·         Բարի համբավը
·         Լավ վարկային պատմության առկայությունը
·         Բավարար եկամտի աղբյուրի առկայությունը:   

Ֆիզիկական անձանց վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.
  Ա) Անձը հաստատող փաստաթղթի և սոցիալական քարտի պատճենը: 
  Բ) Տեղեկանք աշխատավայրից աշխատավարձի վերաբերյալ.
  Գ) Սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք անշարժ գույքի պետական 
        կադաստրի տարածքային ստորաբաժանումից. շարժական գույքի (կոշտ գրավ) դեպքում` ՊԱՏ համապատասխան բաժնից.  
  Դ) Գույքի գնահատման եզրակացություն համապատասխան լիցենզավորում ունեցող 
       կազմակերպության կողմից.
  Ե) Գույքի սեփականության իրավունքի վկայականը.
  Զ) Տեղեկանք բնակավայրից` 3-րդ ձև.

Իրավաբանական անձինք ներկայացնում են . 
Ա) Տեղեկանք ՀՀ հարկային մարմինների կողմից, բյուջեյի նկատմամբ պարտքերի 
  վերաբերյալ.
Բ) Պետռեգիստրի վկայական.
Գ) Հարկային կոդ.
Դ) Կանոնադրություն.
Ե) Պետռեգիստրից տեղեկանք կանոնադրության վերջին փոփոխությունների և  
    տնօրենի նշանակման վերաբերյալ.
Զ) Տեղեկանք բանկից հաշվի շարժի վերաբերյալ.
Է) Ֆինանսական հաշվետվությունների փաթեթը, հաստատված հարկային 
  մարմինների կողմից.
Ը) Ընկերության կառավարման համապատասխան մարմնի որոշումից քաղվածք վարկ 
  ստանալու վերաբերյալ:
Թ) Անշարժ գույքի գրավադրմամբ վարկ ստանալու դեպքում.
       1) Սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք անշարժ գույքի պետական 
            կադաստրի տարածքային ստորաբաժանումից. շարժական գույքի (կոշտ գրավ) 
            դեպքում` ՊԱՏ համապատասխան բաժնից. 
       2) Գույքի գնահատման եզրակացություն համապատասխան լիցենզավորում  
            ունեցող կազմակերպության կողմից.
Ժ) Ընկերության կողմից անհրաժեշտ համարվող այլ փաստաթղթեր:

Ընկերության կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշում է կայացվում առավելագույնը երկշաբաթյա ժամկետում: 

Բացառությամբ սպռողական վարկերի, վարկը կամ նրա մասը ժամկետից շուտ մարելու դեպքում, վարկառուն վճարում է տույժ ժամկետից շուտ մարվող գումարի մեկ ամսի տոկոսագումարի չափով:

  Գրաֆիկ – պարտավորագրով սահմանված վճարումների ուշացման յուրաքանչյուր օրվա համար սահմանված է տույժ չվճարված գումարի մեկ տոկոսի չափով, իսկ 7 և ավելի օրացուցային օր ուշացնելու դեպքում սահմանված է նաև 5000 (Հինգ հազար) ՀՀ դրամ տուգանք:
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր ծանուցում է գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին: Ծանուցման հանձնման պահից երկու ամիս հետո գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի ուժով և գնելու նախապատվության իրավունքի կանոնները պահպանելով իրավունք ունի գրավատուի անունից և նրա հաշվին իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի ձևով կամ այն իրացնել ապրանքահումքային բորսաների միջոցով կամ վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավի առարկան ընկերությանը, կամ ընկերության նշած անձին ի սեփականություն հանձնելու միջոցով: Գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում բռնագանձում է տարածվում վարկառուի այլ գույքի նկատմամբ:
  Վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկությունները գրանցվում են վարկային ռեգիստրում:




վերջին թարմացման ամսաթիվն է Չորեքշաբթի, 18 Օգոստոս 2010 05:55